ImloJ65xsKWq1pZvYJ9wRsPMC7Araratnews.am-ը գրում է.

Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Հայաստանի և Լատվիայի երիտասարդական հավաքականների հանդիպումը: Հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Առաջին խաղակեսի 8-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին տուգանայինից կատարած հարվածով: 20-րդ րոպեին Սերգեյս Վորոբյովսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 37-րդ րոպեին Վլադիսլավս Գուտկովսկիսն առաջ մղեց լատվիացիներին: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:2 հաշվով: 58-րդ րոպեին Արթուր Միրանյանը հավասարեցրեց հաշիվը:

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝2:2:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել