Գյումրիում բնակարանագողեր են ձերբակալվել168.am-ը գրում է.

Մարտի 21-ին, ժամը 15.30-ին, Գյումրի քաղաքի բնակչուհի, 1969 թ. ծնված Անահիտ Մ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակարանից գողացել են գազի կաթսա` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1973 թ. ծնված Սամվել Գ.-ն և 1974 թ. ծնված Կարեն Ղ.-ն: Գողոնն առգրավված է: Սամվել Գ.-ն և Կարեն Ղ.-ն ձերբակալված են: Նախապատրաստվում են նյութեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել