Ռուսները մի լավ խոսք ունեն՝ «Դար ապրիր, դար սովորիր»։ Այս արտահայտությունը հարիր է մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառի համար։ Կարելի է ամբողջ կյանքն անցկացնել և այդպես էլ չսովորել՝ ինչպես են փոքր չափաբաժնով սերուցքը բացում։ Այս հոդվածում մենք կներկայացնենք 10 ապրանք, որոնք կարելի է հեշտությամբ և հարմար կերպով բացել։ Չնայած նախկինում մենք այդ մասին չգիտեինք, սակայն այսուհետ կիմանանք։
Շաքարի փաթեթ

Այս շաքարի փաթեթի ստեղծողը Բենջամին Էյզենշտանդտն է։ Ամեն ինչ պարզ է` փաթեթը պետք է մեջտեղից կիսել, այլ ոչ թե ծայրից բացել։ Այսպիսով, շաքարն ամբողջությամբ հայտնվում է բաժակի մեջ, իսկ մարդու ձեռքին միայն կոկիկ թուղթն է մնում։
Pingles չիպսեր

Չիպսն ուտելն ավելի հարմար է դառնում, եթե փաթեթի վերևում թղթի կտոր տեղադրեն։
Հասարակ չիպսեր

Փաթեթը պետք է մկրատով կամ այլ սուր գործիքով ծակել։
Tic Tac


Բավական է տուփը շրջել, և դրաժեն ինքն ընկնում է ծայրին գտնվող հատուկ փոսի մեջ։
Փոքր չափաբաժնով սերուցք

Պետք է «լեզվակը» (ձախ նկարում պատկերված է) քաշել և տանել մինչև տուփի ծայրը։ Սերուցքը հեշտությամբ ընկնում է բաժակի մեջ և սուրճի հետ խառնվում։
McDonalds-ի սուրճը

Տվյալ սուրճի դեպքում միշտ հետևյալ կերպ պետք է լինի՝ չպետք է տանջվել և փականը մինչև վերջ բացել։ Նրա վրա հատուկ մաս կա, որը փակում է խմելու անցքը, սակայն բավական է այն մինչև վերջ ծռել, և նա այդ նույն վիճակում էլ կմնա։
Հյութը տուփից լցնելու դեպքում

Տուփի «բերանը» սովորաբար ծայրին մոտ է տեղադրված։ Եթե այնպես լցնեք, որ այն ներքևում հայտնվի, ապա այդ ժամանակ տուփի մեջ օդ չի անցնի, հետևաբար հյութը փքվում և փրփրում է։ Այն պետք է բենզինի նման լցնել. հյութի տուփը պետք է այնպես պահել, որ «բերանն» ավելի վերև լինի։ Այս դեպքում հյութը նորմալ և առանց փրփուրների կլցվի բաժակի մեջ։
Կոկոս

Ուշադիր նայեք կոկոսին և գտեք իրար մոտ տեղադրված կետերը։ Կետերից մեկը սուր դանակով կամ պտուտակահանով ծակեք, մեջը ձողիկ դրեք և խմեք։ Կոկոսը բացելու համար պետք է մտովի գծագրել այդ սև կետերի տարածությունը, որը պետք է հենց այդ սև «աչքերին» մոտ գտնվի։ Երևակայական ամբողջ գծով այն տկտկացրեք, և այն կբացվի։
Պահածոներ

Բացիչը դեպի մեզ ենք տանում և միաժամանակ բացում տուփը։ Արդյունքում կստացվի ճշգրիտ, առանց խեղաթյուրման կտրվածք։
Շամպայն

Իսկ ահա շամպայնը բացելու համար պետք է մի քանի կետերի հետևել՝
- Գինով շիշը սառեցրեք կամ սառցե ջրի մեջ, կամ էլ 3 ժամ պահեք սառնարանի մեջ։
- Շիշը մի՛ թափահարեք։
- Փականը պահելով՝ հանեք մետաղալարը։
- Շիշը թեքեք 45°-ի վրա, փականը բաց չթողնեք։
- Մի ձեռքով ամուր պահեք փականը, իսկ ձեռքով շիշը զգուշությամբ շրջեք մեկ այս, մեկ այն կողմ։
- Երբ փականը սկսում է դուրս գալ, բթամատով փոքր-ինչ հրեք այն։



