«Twins Plus» (թարգմանաբար՝ երկվորյակներ պլյուս) փառատոնը նվիրված է զույգերին, եռյակներին, քառյակներին և այդպես շարունակ։ Այս փառատոնը մեկնարկեց Մելբուրն քաղաքում մարտի 22-ին, և բնականաբար դրան մասնակցում էին բազմաթիվ երկվորյակներ, եռյակներ և այլ այսպես ասած բազմակի ծնունդներ։ Փառատոնի մասնակիցների ընդհանուր թիվը հատում էր 3000-ի սահմանը։

Australias oldest identical triplets Florence, Betsy and Dorothy, aged 75, at the 2015 Twins Plus Festival
«Twins Plus»-ի ամենանշանավոր հյուրերից էին Ֆլորենս Ուելշը, Բեթսին ու Դորոթին։ Նրանք Ավստրալիայի ամենատարեց եռյակներից են։ Ֆլորենսը պատմել է, որ պատկերացնել անգամ չի կարող իր կյանքն առանց իր քույրերի։  

Առանց իմ քույրերի կյանքը սարսափելի կլիներ։ Մենք շատ մտերիմ ենք, այնքան մտերիմ, որ միշտ ավարտում ենք իրար սկսած նախադասությունները։

The event is the biggest gathering of twins (plus higher number multiples such as triplets, quadruplets and above) held in the southern hemisphere

Ֆառատոնի շրջանակներում անցկացվում էին զանազան միջոցառումներ՝ նորաձևության ցուցադրություն, զույգերի կողմից իրականացվող տարբեր հնարքների ներկայացում ու թատերական բեմադրություններ և այլն։ Այս տարի «Twins Plus»-ը ծառայեց նաև գիտության զարգացմանը։ Միջոցառմանը ներկայացած գիտնականները հավաքագրում էին կամավորների, ովքեր պատրաստակամ էին մասնակցել նրանց հետազոտություններին։

«Զույգերի գրանցամատյան» կազմակերպության պրոֆեսոր Ջեֆ Քրեյգը նշել է, որ գիտնականները ողջ օրը ոտքի վրա են եղել՝ փորձելով ավելի ու ավելի շատ մարդ ցուցակագրել, ինչպես նաև տեղում հարցումներ անցկացնել։  

Նոր Հարավային Ուելսի բնակիչներ Ստյուարթ ու Ֆիլիպ Դենիելները 4-րդ անգամ են մասնակցում այս ամենամյա միջոցառմանը։ Նրանք տարբեր երկրներում անցկացվող երկվորյակների փառատոններին մասնակցելու մեծ փորձ ունեն։ Միջոցառման օրը տված հարցազրույցի ընթացքում նրանք ասել են. «Այստեղ հավաքված բոլոր երկվորյակներս այնքան շատ ընդհանրություններ ունենք։ Մենք կարող ենք իրար հետ կիսվել մեր կյանքի պատմությամբ»։


Հատկանշական է, որ փառատոնի խոսնակ Քերին Ուիլեթսը ևս երկվորյակների մայր է։ Նրա դստրերը 13 տարեկան են։ Նա ասել է, որ թեպետ սա ժամանցային միջոցառում է, այն նաև բարեգործական գործառույթ է կատարում, քանի որ այն միտված է ոչ միայն ուրախ ժամանակ ապահովել երկվորյակների ու նրանց ընտանիքների անդամների համար, այլև աջակցել այն ընտանիքներին, որոնցում երկվորյակներ կամ եռյակներ են ծնվում։

The festival will offer something for everyone, with twin-talent shows, jumping castles and celebrity-twin meet and greets

Հարցազրույցի ընթացքում նա նշել է.

«Այն ընտանիքները, որտեղ այսպես ասած երկվորյակներ պլյուս են ծնվում, կարող է դժվար լինել։ Նրանք կարող են բախվել ֆինանսական խնդիրների, ավելի սուր միջանձնային կոնֆլիկտների ու կրթական բարդությունների։ Մենք ցանկանում ենք, որպեսզի երկվորյակների, եռյակների ու քառյակների ընտանիքները գիտակցեն, որ մենք պատրաստ ենք աջակցել նրանց. նրանք միայնակ չեն»։  

Festival Chairperson Karen Willetts said while the focus is on having a good time, it is also about supporting multiple birth families

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել