![]() |
![]() |
Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահայտնի սեքս խորհրդանիշներից է։ Բազում աղջիկներ փորձում են նմանակել նրան։ Շատերի մոտ այդ փորձերն ավարտվում են պլաստիկ վիրաբույժի կաբինետում, որտեղից նրանք դուրս են գալիս այլանդակված վիճակով, իսկ ոմանք էլ առանց պլաստիկ միջամտության էլ որոշակի նմանություն ունեն Քիմի հետ։

Խիմենա Սանչես անունով հեռուստահաղորդավարուհին միանշանակ վերջիններից է։ Իր հայրենիքում նա հայտնի է «Մեքսիկայի Քիմ Քարդաշյան» մականվամբ։ Նա ձգտում է գահընկեց անել Քիմին և անձամբ զբաղեցնել սեքս խորհրդանիշի թագավորանիստը։ Խիմենան չի փորձում նմանակել Քիմին. նա համոզված է, որ Քիմից էլ լավն է։

Խիմենան 4 տարով փոքր է Քիմից։ Նա աշխատում է որպես մարզական մեկնաբան, սակայն իր հիմնական աշխատանքից բացի՝ նա ակտիվորեն ֆոտոմոդելի կարիերա է ծավալում ու արդեն երկրպագուների հսակայական բանակ ունի սոցցանցերում։ Միայն «Twitter»-ում նա մեկ միլիոն հետևորդ ունի, իսկ նրա՝ «Facebook»-ի պաշտոնական էջի «like»-երը հատում են 1 միլիոնի սահմանը։
![]() |
![]() |
Նա մրցման մեջ է մտել Քիմի հետ ու իրեն շոյված է զգում երկրպագուների ուշադրությունից։ Քիմի պես Խիմենան ևս սելֆիների սիրահար է, սակայն նրա երկրպագուները երբեք չեն ձանձրանում նորանոր սելֆիներից։



![]() |
![]() |










