Գյումրիի կրակոցների գործով հետախուզվողներից մեկն ինքնակամ ներկայացել է բաժինYerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ի տեղեկություններով` մարտի 7-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի գործով հետախուզվող Գրիգորյան եղբայրներից Աշոտն ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նա ձերբակալվել է: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:   Նշենք, որ Աշոտ Գրիգորյանը այս գործով գլխավոր կասկածյալներից է: Ներկայումս այս գործով 5 կալանավորված անձ կա, իսկ ևս երկուսի` Փ.Առաքելյանի և Գառնիկ Գրիգորյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:   Հիշեցնենք, որ մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել