Life.panorama.am-ը գրում է.

Երևանի Կամերային երաժշտական պետական թատրոնի դերասան Սուրեն Առուստամյանը, ով հեռուստադիտողներին առավել ծանոթ է սերիալներից ու հեռուստահաղորդումներից, այսօր իրեն երջանիկ է համարում և գործնական, և անձնական կյանքում: Երիտասարդ դերասանը զբաղվում է սիրած աշխատանքով, նաև, շուտով կվայելի կրկնակի հայրիկի լինելու զգացողությունը: Life.Panorama.am-ի հետ անձնական և գործնական հարցերի շուրջ անկեղծացավ մեր զրուցակիցը:
-Սուրեն, մի շրջան սերիալային ամենավառ ներկայացուցիչներից էիք: Ինչո՞վ եք հիմազբաղվում, ինչո՞ւ եք պասիվացել:
-Բավական երկար ժամանակ աշխատեցի «Շանթ» հեռուստաընկերության հետ. հինգ տարիների ընթացքում նկարահանվեցի 3 սերիալներում: Պարզապես արդեն ժամանակն էր հեռուստադիտողին հնարավորություն տալ հանգստանալու քեզանից: Վտանգ կա, որ կհոգնեցնես ու կդառնաս անհետաքրքիր: Սակայն ասեմ, որ սերիալային դադարի ընթացքում նկարահանվեցի 20 մասանոց պարսկական ֆիլմում, որը շատ մեծ լրջությամբ էր արվում, քանի որ մեծ կարևորություն ուներ նրանց համար:
-Ֆիլմը Հայաստանո՞ւմ է նկարահանվել:
-Այո, բայց հայերի մասին չէր, հրեաների և մուսուլմանների հակամարտության մասին էր: Ես մարմնավորում էի հրեա հերոսի կերպար, դրական կերպար էր: Բայց ասեմ, որ այն մեզ մոտ եթեր չի հեռարձակվի, ցուցադրվելու է Իրանի Հանրային հեռուստաընկերությամբ: Ես հրավեր ստացա՝ ներկա գտնվելու ֆիլմի պրեմիերային, նաև ռեժիսորն առաջարկեց աշխատել Իրանում:
.jpg)
-Աշխատանքի հրավերն ընդունեցի՞ք:
-Ոչ, հրաժարվեցի, քանի որ պետք է պարսկերեն սովորեի:
-Այժմ Ձեզ միայն թատրոնում ենք հանդիպում: Կարծեք, թե թատերական մթնոլորտը Ձեզառավել է գրավել, այո՞:
-Թատրոնն ինձ միշտ է գրավել՝ սկսած 12 տարեկանից, երբ ինքնակամ գնացի ու ընդունվեցի «Մետրո» թատրոնի ստուդիան: Թեև թատրոնում ունեցա բավական երկար դադար, բայց հետո ծարավս հագեցնելու համար ընդունեցի առաջարկն ու վերադարձա թատրոն: Հիմա շատ նախագծերի գաղափարներ կան, որոնք իրագրոծման փուլում են: Դրանցից մեկը մոնոներկայացման գաղափարն է, որի ժամանակը, կարծում եմ, արդեն հասունացել է:
-Ժամանակին շատերը մտածում էին, որ դուք մասնագիտությամբհեռուստահաղորդավար եք: Հաճախ էինք Ձեզ տեսնում այդ կարգավիճակում:
-Ոչ, մասնագիտությամբ դերասան եմ, ավարտել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Հեռուստատեսությունում հայտնվեցի առաջին կուրսում՝ առաջարկ ստանալով վարել «Լեգո մեգո» մանկական ծրագիրը: Այնուհետև սկսվեց իմ՝ հեռուստատեսային երկար ճանապարհը: Ճիշտն ասած՝ հաղորդավար լինելն ինձ շատ դուր եկավ, մոտ 15 տարիների ընթացքում մասնագիտացա ու հասկացա՝ ինչպե՞ս ճիշտ լինել եթերում, մասնավորապես՝ ուղիղ եթերում:
-Իսկ այսօր այդ դաշտո՞ւմ ինչու չկաք:
-Լավ առաջարկ չկա: Այսօր TV-ներին պետք են ոչ թե հեռուստահաղորդավարներ, այլ միմոսներ ու անսեռ հաղորդավարներ, ովքեր գաղափար չունեն, թե ինչ են անում: Ուղղակի բախտները բերել է ու հայտնվել են էկրանից այն կողմ:
.jpg)
-Սուրեն, եթե չեմ սխալվում, ծնվել եք Ռուսաստանի Դաշնությունում, ե՞րբ եքվերադարձել Հայաստան:
-Այո, ծնվել եմ Կոստրոմա քաղաքում, Հայաստան եմ վերադարձել 3 ամսականում:
-Այլևս միտք չի՞ ծագել՝ հետ գնալ:
-Գնալու մտքեր միշտ կան, բայց դեռ հարմար պահը չի: Չնայած, եթե այսպես շարունակվի, պահն ավելի արագ կմոտենա:
-Որպես դերասան, որոնք են Ձեր գործունեության դժվար և հաճելի կողմերը:
-Բոլորն ասում են, որ դերասանի կյանքը հեշտ և ուրախ է անցնում: Բայց ասեմ, որ դա այդպես չէ: Բավական դժվար է, հատկապես, երբ դաշտում շատ են ապաշնորհները, որոնց կարդացած վերջին գիրքը, երևի, ռեստորանային մենյուն է: Իսկ մեր գործը հաճելի է այն բանով, որ սիրում ու ապրում եմ նրանով: Գիտեք, պետք է նշեմ, որ ցավոք, բայց մասնագիտությանս օգնությամբ մի քիչ հոգեբան եմ դարձել, կարողանում եմ կարդալ մարդկանց ու հիասթափվել նրանցից: Բայց, դե սիրում եմ իմ մասնագիտությունը և եթե նորից ծնվեի, նորից դերասան կդառնայի: .
-Հետաքրքիր է, իսկ Ձե՞ր վերջին կարդացած գիրքը որն է:
- Карлос Кастанеда-ի «Учение дона хуана» գիրքն է: Սակայն, ամենասիրելի գիրքս Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» է:
-Ասացիք, որ մարդկանց «կարդում» և հիասթափվում եք: Ինչո՞ւ, անհետաքրքի՞ր են:
-Որովհետև սկսել են ավելի հաճախ խաբել:
-Ի դեպ, մի քանի օրից թատրոնի միջազգային օրն է: Այդ օրը երազանք պահելո՞ւ եք:Ունե՞ք մասնագիտական երազանքներ:
-Ոչ, երազանք չեմ պահելու, քանի որ մասնագիտության մեջ երազանքներով ապրել չի կարելի: Պետք է ձգտել ու հասնել, լինել արժանի: Բեմում երբեք չես կարող խաբել, նորին մեծություն բեմը շատ դաժան է ու ինչ կաս, ցույց է տալիս՝ առանց մոնտաժի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



