1in.am-ը գրում է.
![]()
Լեհական Վալբժիխ քաղաքում այսօր՝ մրցումային 2-րդ օրը, 4 քաշային կարգերում մեդալների համար կպայքարեն աշխարհամասի 25 երկրի 60 ըմբիշներ:
Երեկ ուշ երեկոյան կայացավ 61 կգ, 70 կգ, 86 կգ և 125 կգ քաշային կարգերի ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Վիճակահանություն արդյունքներով այսօր մեր ներկայացուցիչներին 1-ին գոտեմարտերում բաժին հասան հետևյալ մրցակիցները. 61 կգ, 16 մասնակից, 1/8-րդ փուլ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան-Դենիս Մաքսիմով, Բելառուս:
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում մրցելու է Յակուբ Սիկորա, Սլովակիա-Ահմեդնաբի Գվարզաթիլով, Ադրբեջան զույգի հաղթողի հետ: 70 կգ, 14 մասնակից, 1/8-րդ փուլ՝ Իշխան Պողոսյան-Սերհաթ Արսլան, Թուրքիա: Այս զույգի հաղթողը ¼-րդ փուլում ուժերը կչափի Ալեքսանդր Յաթչվաձե, Վրաստան-Անջելո Կոստա, Իտալիա զույգի հաղթողի հետ:
86 կգ, 19 մասնակից, 1/8-րդ փուլ՝ Վահե Թամրազյան-Օկտավիան Ստավիլա, Մոլդովա: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակչում կհանդիպի Դոմինիկ Պետեր, Ավստրիա-Շամիլ Կուդյամահոմեդով, Ռուսաստան զույգի հաղթողի հետ: 125 կգ քաշային կարգում մեդալները կվիճարկեն 11 ըմբիշներ: Ըստ առաջնության ժամանակացույցի Երևանի ժամանակով ժամը 13-17-ը ընթանալու են նախնական և սփոփիչ փուլերի գոտեմատերը, իսկ ժամը 22-24-ն էլ տեղի կունենան եզրափակիչ փուլի վճռորոշ մենամարտերը:
Հիշեցնենք, որ կարևոր այս ստուգատեսին մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ մասնակցում են նաև մինչև 23 տարեկանների Հայաստանի ընտրանու 7 ըմբիշներ (մասնակից չունենք միայն գերծանր՝ 125կգ քաշային կարգում):