Երբ «Հրաշալի քառյակի», իսկ այնուհետև Եռյակի ֆարսը դեռ նոր էր սկսվել, ու ՀԱԿ-ը գրեթե միանգամից անմնացորդ տրվեց ԲՀԿ-ին, շատերը երես թեքեցին Կոնգրեսից, բայց գտնվեցին ոմանք, ովքեր ֆաուստյան այս գործարքը բացատրում էին անհրաժեշտությամբ ու քաղաքակիրթ քաղաքականության կանոններով։
Հիմա պարոնայք հայտնվել են կոտրած տաշտակի առջև, որովհետև էլ չկա Ծառուկյան, ով հանձն կառնի իրենց մանր-բուժուական խաղիկները ֆինանսավորելը, չկա հումոր, որպեսզի իրենց անդամներին ինչ-որ կերպ մոտիվացնեն և մնան ակտուալ քաղաքականության դաշտում, ու մեծ հաշվով ՀԱԿ-ը հիմա դիլեմայի առաջ է կանգնած՝ դառնա՞լ «հաճախորդ» ու անցնել իշխանությունների կերակրատաշտից օգտվողների շարքերը, թե՞ շարունակել մարգինալներին հարիր իրենց դիրքորոշումն ու ամենայն հավանականությամբ լքել քաղաքական դաշտը՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական կապիտալն իսպառ վատնելու պատճառով։
Կարծում եմ, որ սա ՀԱԿ-ի կարապի երգն է, ու արդեն մյուս գումարման ԱԺ-ում մենք այլևս չենք տեսնի «բուրժուա-դեմոկրատներին», և դա կլինի լրիվ բնականոն՝ առանց որևիցե դավադիր ազդեցությունների։ Ուղղակի սպառեցին իրենց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1640978759466011&id=100006617070037&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել