Slaq.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդուն Վիկտոր Յանուկովիչ կրտսերին հուղարկավորել են Սևաստոպոլի Եղբայրական գերեզմանատանը: Այս մասին հաղորդել են եկեղեցիական շրջանակներում առկա աղբյուրը,-փոխանցում է Обозреватель-ը:
«Հուղարկավորությունը տեղի է ունեցել Սվյատո-Նիկոլսկու եկեղեցու տարածքում: Հուղարկավորությանը ներկա են գտնվել մահացածի հարազատները: Նրանք ասել են, որ նա չի կարողացել փրկվել, քանի որ օգնել է ընկերներին» ,-ասել է զրուցակիցը:
Աղբյուրը տեղեկացրել է, որ նախկին նախագահը Ղրիմում է, նա սրտի կաթված է ստացել:
«Լյուդմիլա Յանուկովիչը վերջին ժամանակները ապրում է Ղրիմում»,-ասել է աղբյուրը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1012520/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել