168.am-ը գրում է.
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A-320 օդանավի սև արկղերից մեկը վնասված է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը: Աղբյուրների հավաստիացմամբ՝ սև արկղերն այսօր առավոտյան բերվել են Փարիզ: Նախարարը խոստացել է, որ հետաքննության ժամանակ դիտարկվելու են ավիաաղետի բոլոր վարկածները՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ ահաբեկչական ակտը չի հանդիսանում առավել հավանական պատճառ: Germanwings ավիաընկերության Airbus А-320 օդանավը Ֆրանսիայի հարավում կործանվել է մարտի 24-ի առավոտյան՝ Բարսելոնից Դյուսելդորֆ թռչելիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/03/25/471301.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



