2014 թ.-ին սիգարների և սիգարետների արտահանման ծավալներն աճել են 71 %-ով, որը 68 մլն. դոլարից (2013 թ.) հասել է 116,5 մլն դոլարի: Աճել են նաև արտահանման ֆիզիկական ծավալները՝ 6 մլրդ. հատիկից հասնելով՝ 10,6 մլրդ. հատիկի: Հայկական սիգարետների և սիգարների հիմնական գնորդներն արաբական երկրներն են՝ մասնավորապես Իրաքը, որին բաժին է ընկնում 79,1 մլն դոլարը կամ արտահանման 68%-ը:

Հաջորդ խոշոր ներմուծողը Սիրիան է, որը Հայաստանից ներմուծել է 18,2 մլն. դոլարի ծխախոտ: Սրանց հաջորդում են՝ Վրաստանը՝ 4,1 մլն դոլար, Հորդանանը՝ 3,3 մլն դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 3,27 մլն դոլար, Ռուսաստանը՝ 2,8 մլն դոլար: Սիգարների և սիգարետների արտահանման աճը հիմնականում պայմանավորված է դեպի Իրաք և Սիրիա արտահանման աճով: Զգալիորեն աճել են նաև դեպի Հորդանան և Վրաստան արտահանման ծավալները:

2014 թ.-ին, սակայն, դեպի Թուրքմենստան սիգարների և սիգարետների արտահանումը նվազել է՝ 7,6 մլն դոլարից (2013 թ.) հասնելով 2,5 մլն դոլարի (2014թ.): Նվազել է նաև դեպի Ռուսաստան արտահանումը՝ 3,3 մլն.-ից հասնելով՝ 2,8 մլն. դոլարի: Նշենք, որ սիգարներ և սիգարետներ փոքր քանակներով արտահանվում է նաև Աբխազիա, Գերմանիա, Իտալիա, Հոնկոնգ, Հարավային Կորեա, ԼՂՀ, ԱՄՆ, Մոլդովա, Շվեդիա, Ուկրաինա, Աֆղանստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել