
Platius (iiko.net համակարգի նոր անվանումը) - համակարգ, որը փոխարինում է տասնյակ պլաստիկ քարտերի՝ պիկ ժամերին արագացնելով ծառայությունների մատուցումը։
Ռուսական «Сбербанк» ԲԲԸ-ը հայտարարել է ռուսական «Platius» ընկերությունում ներդրումային նախագծի մասին, որի համաձայն՝ «Platius» բջջային վճարումների համակարգի ընկերության բաժնետոմսերի փաթեթն անցել է «Сбербанк» բաց բաժնետիական ընկերության տնօրինմանը։
Platius-ը (iiko.net համակարգի նոր անվանումն է), որն արդեն 2.200.000 բաժանորդ ունի Ռուսաստանում, մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես ռեստորանների հաճախորդների շրջանում։ Platius-ի բաժնետերերից է «ABBYY»-ի ընկերության հիմնադիր և «Iiko» ընկերության համահիմնադիր Դավիդ Յանը, «Pyrus» ընկերության հիմնադիր և «Iiko» ընկերության համահիմնադիր Մակսիմ Նալսկիյը, «UCS» ընկերության համահիմնադիր Գրիգորիյ Գուրևիչը, «Лидер-инновации» ու «СБВК» ձեռնարկատիրական հիմնադրամները։
«Platius» ընկերությունը ձևավորվել է «Iiko.net» նախագծի հիման վրա, որը 2011թ-ից իրականացվում է «Iiko» ընկերության կողմից։ 2015թ-ի փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի ավելի քան 915 ռեստորաններ ու խանութներ ընդունում են ներդրումային տեխնոլոգիան՝ որպես լոյալության ու բջջային վճարումների իրականացման հիմնական համակարգ։ Մինչև 2014թ-ը օգտատերերի բազան համալրվել է 1.1 միլիոն օգտատերերով՝ ընդհանուր առմամբ կազմելով 2.2 միլիոն մարդ։ «Platius» համակարգն օգտագործող ռեստորաններն արդյունավետ ծառայությունների ու հաճախորդների պահպանման շնորհիվ արդեն առաջին վեց ամիսների ընթացքում 5-12 տոկոսով եկամտի աճ են գրանցել։
Այսօր «Platius» տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ռեստորանների ու խանութների հաճախորդներին ինքնուրույն վճարումներ կատարել այս հաստատություններում` բջջային հեռախոսների հատուկ հավելվածի ու դրանում բանկային քարտի գրանցման միջոցով։
![]() |
![]() |
![]() |
Այս տեխնոլոգիան զգալիորեն արագացնում է պիկ ժամերին ծառայությունների մատուցումը, չի պահանջում վճարման կտրոնը մատուցելու համար մատուցողին սպասելը, հնարավորություն է տալիս կառավարել պատվերը սպասարկման ընթացքում ու փոխարինում է տասնյակ պլաստիկ քարտերի։ Ամենակարևոր առավելությունը, որ «Platius»-ն ունի վճարման այլ համակարգերի համեմատությամբ, դրա անվտանգությունն է։ Գնորդից չի պահանջվում հասարակական վայրերում դրամապանակը գրպանից հանել ու իր բանկային քարտը հանձնել ուրիշի ձեռը։
Այժմ աշխատանքներ են տարվում «Platius»-ը «R-Keeper»-ի և «ККС», «АТОЛ», «Кристалл Сервис» և այլ ընկերությունների հայտնի ծրագրային արտադրանքների հետ ներդնելու ուղղությամբ։






