Այ հիմա Ներողություն Սոսի վերաբերյալ գրած ստատուսիս համար: Այսօր Երջանկահիշատակ Կարեն Ջանիբեկյանի որդին՝ Սոսը, ներողություն է խնդել իր գրած ստատուսի համար ու մասնավորապես ասել է. «Հազար ներողություն, որ նման բան եմ արել: Ա՜խ, եթե հասկանայիք՝ ինչ եմ գրել»:
Այ էսքանից հետո միանշանակ պարզ է դառնում, որ Սոսի գրած ստատուսը ոչ մի դերասանական կամ ուշադրություն գրավելու միտք չի ունեցել, ու մարդը դա գրել է ցավից ու առանց մտածելու՝ փորձելով իր ցավն արտահայտել հենց առաջինը ՖԲ-ով: 
Եսիմ, կարա նաև լինի, որ էս երկրորդ ստատուսն էլ է ոչ սրտանց ու բողոքների ազդեցության ներքո գրված, բայց էս էն դեպքն է, որ ես անձամբ չեմ ուզում հավատալ Սոսի՝ էդ աստիճան վատ մարդ լինելու մեջ: 
Այնպես որ՝ ես էլ եմ ներողություն խնդրում իմ գրած ստատուսի համար. միգուցե հապճեպ գրված ստատուս էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել