Իհարկե, կարելի է գովել քաղաքապետարանին նրա համար, որ սոցիալական գովազդի այս տնազը նկարահանելու համար բյուջեից փողեր չեն ուզել, սակայն այդքանով էլ կարելի է եզրափակվել գովասանքում։
Կարելի է եզրափակվել, որովհետև մոտս այնպիսի տպավորություն է, որ հոլովակը նկարահանել են բջջայինով, ընդ որում, նկարողը թեթև խումհարի մեջ է եղել, և ձեռքերը դողացել են կադրերում։ Երգի ընտրության հարցում էլ «փառահեղ են» գործել։ Իհարկե, նման ռաբիս կատարում կարող է տեղ գտնել հումորային հաղորդումում կամ էլ ռաբիսոտ ինչ-որ մեկի սիրելի երաժշտության ցանկում, բայց պետական մարմնի քարոզչական նյութո՞ւմ...
Մի քիչ լրջացեք էլի, տնաշեններ, թե չէ նույնիսկ լավ նպատակով արված քայլերի արդյունքներն են անհաջող ստացվում մոտներդ։ Ամփոփելով միտքս՝ դիմեմ նույն երգի բառացանկին.
Չի կարելի, քաղաքապետարան ջան, չի կարելի,
Սոցիալական գովազդ նկարահանել առանց ճաշակի ու մասնագետի։