Հայաստանում ընդունված է, չէ՞, մեկը գործ դնի, կողքից տպեն ու սկսեն նույնն անել: Ախպե՛ր, բա մենք էլ «կալոնկա» չբացե՞նք, բա մենք էլ «ախրաննիկ» ման չտա՞նք հետևներիցս, բա մենք սուպերմարկետ կամ մոլ չբացե՞նք… Հետո սկսեցին կուսակցություններ բացել, հիմա էլ աջ ու ձախ հիմար, տափակ կայքեր ստեղծելն է մոդա: Բա ինչպե՞ս, ինչ ուզում՝ անում են, ինչ հիմարություն ասես տեղադրում, ում ասես վարկաբեկում, նույնիսկ մեռցնում, ձեռի հետ կենդանացնում:
Բա՛, սա Հայաստանն է, այստեղ մեր տունն է, կներեք՝ «բեսեդկան», որտեղ բամբասանքներով հիշեցնում են անհիշելին… Բամբասանք, թույն, հայհոյանք, անեծք, կեղտ շպրտելու վայրը…
Թուրքերին, ադրբեջանցիներին պետք չէ փող ծախսել, մտածել, խելքներին զոռ տալ, վերլուծել… Մեր սոցիալական ցանցերի, կայքերի գրառումները հերիք են…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/625471994250122?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



