1in.am-ը գրում է.

pregnant-internet

Կոլումբիայում հղի կինը համացանցում տեղադրել է հայտարարություն 80 հազար դոլարով իր ապագա երեխայի վաճառքի մասին։ Նրա խոսքով՝ ինքը չի կարողանում իրեն թույլ տալ պահել նույնիսկ արդեն ունեցած երեխաներին։

Կինը 27 տարեկան է, գտնվում է հղիության երկրորդ ամսում։ Այժմ նա գտնվում է սոցիալական ծառայությունների խնամքի տակ։

Նա արդեն 3 երեխա ունի։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրան աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ կրկին հղիացել է։

Կոլումբիայի սոցիալական ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ մի քանի մարդ հետաքրքրվել է հայտարարությամբ մինչ այն ջնջելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել