Lurer.com–ը գրում է.
ԱՄՆ-ի Յուտայի նահանգում կվերականգնվի գնդակահարությամբ մահապատիժը: Այս եղանակը կթույլատրվի մահացու ներարկման համար անհրաժեշտ պատրաստուկների պակասի դեպքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, նահանգապետ Գերի Հերբերտը մարտի 23-ին ստորագրել է համապատասխան օրենքը:
Այս քայլը Յուտան դարձրել է ԱՄՆ-ի միակ նահանգը, որտեղ թույլատրված է մահապատժի կատարման այս տեսակը:
Մահաբեր ներարկումների համար նյութերի պակաս է առաջացել, մասնավորապես, այն պատճառով, որ եվրոպացի արտադրողները հրաժարվում են պատրաստուկներ մատակարարել այդ նպատակի համար:
Իրավապաշտպանները դատապարտել են տեղական իշխանությունների որոշումը՝ գնդակահարությունը՝ որպես մահապատժի եղանակ, որակելով բարբարոսություն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=178594&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



