Barometer.am-ը գրում է․
Տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսի միջով
Ռուսական ժողովրդական խոսք
Իգական սեռի ներկայացուցչի մեջ տղամարդը տեսնում է ոչ միայն իր ապագա կնոջն ու իր երեխաների մորը, այլ նաև իր տան տնտեսուհուն: Եվ, ինչպես կնոջու մոր (Հղում - Ո՞ր հատկանիշներն են կարևոր լավ մայր լինելու համար նյութին)
դեպքում, տնային տնտեսուհու համար ևս տղամարդիկ ունեն իրենց պահանջները: Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի կինը, որպեսզի տղամարդը նրան համարի տնային լավ տնտեսուհի:
"Լևադա-կենտրոնի" անցկացրած հարցախույզը վկայում է, որ կանայք և տղամարդիկ այս հարցում միակարծիք են (տե՛ս Աղյուսակը): Այսպես, լավ տնտեսուհու գլխավոր հատկանիշն, իհարկե, տնտեսվար լինելն է: Բայց ինչպե՞ս կարելի է վարել տնային տնտեսությունն առանց բարձր կազմակերպվածության (2-րդ հատկանիշ), տան և ընտանիքի անդամների հանդեպ մեծ հոգատարության (3-րդ հատկանիշ): Իսկ այդ ամենի համար կինը պետք է, իհարկե, խելացի լինի (4-րդ հատկանիշ):
Աղյուսակ. Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ տնտեսուհին

Ինչպես տեսնում ենք, տնտային տնտեսուհու համար ամենակարևոր հատկանիշները պայմանավորված են նրա սոցիալական դերով՝ տնային տնտեսությունը կառավարելու հմտություններով: Իսկ դրա համար ոչ այդքան կարևոր հատկանիշները՝ բնավորությունը, արտաքին տեսքը, հաջողության ձգտումը և այլն, մղվել են աղյուսակի վերջին շարքերը:



