Հետո էլ ասում են՝ ինչու ՀՀ-ում ընդդիմությունը հաջողության չի հասնում.... Նոր կարդացի, թե ինչպես քաղաքական որոշ ուժեր (Հիմնադիր խորհրդարանն ու հարակից ուժեր...) կոչ են անում Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ներքաղաքական հարցեր լուծել.... Իշխանատենչության ու քաղաքական շահի հրամայականն ինչի ասես ընդունակ չի, այդ թվում՝ նախնյաց հիշատակի հաշվին... Կոռեկտ չի, հարգելիներս, ավելին՝ շատ տհաճ ու նողկալի է, երբ ԷԺԱՆ քաղաքական դիվիդենտ եք փորձում հավաքել Ցեղասպանության տարելիցի՝ ՀՀ-ի կողմից նախաձեռնված համազգային կարևորության նման գործընթացների ներքո... Ավելին՝ քաղաքական հաշվենկատության տեսանկյունից էլ խելամիտ չէ Ցեղասպանության տարելիցն «օգտագործել», չէ՞ որ այդ ցավն ու պահանջատիրությունը բոլորինս է, իսկ դուք դա ուզում եք «օգտագործել» ձեր կուսակցաքաղաքական նկրտումների համար՝ դրանով նաև ի չիք դարձնելով անգամ ձեզ համակիրների դրական տրամադրվածությունը... Սխալ ճանապարհ է՝ անհեռանկար գործելաոճով..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել