Life.panorama.am-ը գրում է.

Բելառուսական «Таймер» ամսագիրը հրատարակել է պրովոկացիոն ֆոտոսեսիա, որի հեղինակն է հանդիսանում Կանալեև+Լեյդիկ լուսանկարիչների դուետը: Ֆոտոսեսիայի հերոսուհիները բելառուս ոչ ստանդարտ կազմվածքով մոդելներն են, ովքեր ամսագրի էջերում են հայտնվել բացարձակ մերկ: Աղջիկներն իրենց ամենաինտիմ մասերը ծածկում են ձեռքերով կամ պայուսակ-ատրիբուտներով, քանի որ բացարձակ մերկ վիճակում են նկարահանվել:

Ֆոտոսեսիան ընդունվել է ոչ միանշանակ, քանի որ հանրության մի ստվար հատված ամսագրի թողարկումը համարել է ճարպակալման և ավելորդ քաշ ձեռք բերելու արդարացում և խրախուսանք:

Ֆոտոսեսիայի մասնակիցներից Օլգա Լուկոմորսկայան հայտնել է, որ շնորհակալական և գովեստի խոսքեր պարունակող բազմաթիվ նամակների հետ զուգահեռ ինքը ստացել է նաև բավականին շատ բացասական հաղորդագրություններ: Դա նրա մոտ ցանկություն է առաջացրել պատմելու, թե ինչու է ինքը համաձայնել մասնակցելու այդ ֆոտոսեսիային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



