1in.am-ը գրում է.

925033242

Ֆրանսիայի հարավում օդանավի կործանման հետևանքով, ամենայն հավանականությամբ, բոլոր ուղևորները զոհվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Բարսելոն-Դյուսելդորֆ ուղղությամբ չվերթ իրականացնող Germanwings ընկերությանը պատկանող օդանավը կործանվել է Ֆրանսիայի հարավում՝ Դին-լե-Բեն շրջանում: Օդանավում եղել է 142 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

«Օդանավի բեկորների վիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ աղետի հետևանքով փրկվածներ, ամենայն հավանականությամբ, չկան»,- ասել է Օլանդը:

Выживших в результате крушения лайнера А320 на юге Франции, скорее всего, нет, заявил президент Франции Франсуа Олланд.

Նրա խոսքով՝ օդանավը կործանվել է դժվար հասանելի լեռնային շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել