Yerkir.am-ը գրում է.
Այսօր պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից լրագրողները հետաքրքրվեցին սահմանին տիրող վիճակի մասին: Լրագրողները հարցրեցին. «Ինչո՞ւ են առաջնագծում զոհվում 18-19 տարեկան զինվորները, և ինչո՞ւ փորձառու պայմանագրային զինծառայողները չեն կանգնած առաջնագծում»: «Սահմանին կանգնած են փորձառու անձինք, բոլորն էլ փորձառու են, պատահական մարդ էնտեղ չի կարող կանգնել: Հակառակորդի սադրանքները հիմա փորձում եք վերագրել մե՞զ»,- արձագանքեց Արա Նազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր զոհերի պատկերը փակել է ու չի ասում, իսկ ՀՀ ՊՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ սահմանների պաշտպանունակության ամրապնդման համար: Հարցին, թե ներկա պահին ի՞նչ վիճակ է տիրում սահմանին, պատասխանեց. «Վերահսկվում է: Լարվածություն, բնականաբար, կա, որը կապված է առաջիկա` ՄԽ միջոցառումների հետ, իսկ Ադրբեջանը փորձում է սադրել»: Իսկ հարցին, թե արդյո՞ք լարվածությունը կտանի լայնամասշտաբ պատերազմի, փոխնախարարը պատասխանեց. «Իմ անձնական կարծիքով` պատերազմ չի սկսվի, դա իրենց ձեռնտու չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



