Life.panorama.am-ը գրում է.

Ջոլին վիրահատության է ենթարկվել և այլևս չի կարող երեխա ունենալ

Մի քանի տարի առաջ աստղային մայրիկ Անջելինա Ջոլին խոստովանել էր, որ քաղցկեղի բուժման և հետագա կանխարգելման նկատառումներից ելնելով կատարել է կրծքի հեռացման վիրահատություն: Սակայն տարածված տեղեկությունները վկայում են այն մասին, որ սա բավական չի եղել հիվանդանալու վտանգից խուսափելու համար: Վերջերս Ջոլին հեռացրել է նաև ձվարանները:

«Երբ քաղցկեղի բջիջների ակտիվացման մասին հետազոտության արդյունքները հուսադրող չէին, ես այցելեի ինձ բուժող բժշկին, ով նաև բուժել էր իմ մայրիկին: Վերջին անգամ մենք տեսնվել էին նրա մահվան օրը: Բժիշկը ինձ տեսավ և ասաց, որ ես նույն տեսքն ունեմ ինչ մայրս: Իրականում դրանից հետո ես պարզապես կոտորված էի ինձ զգում: Բայց մենք որոշեցին վերջ դնել այդ ամենին: Կատարեցինք վիրահատություն և արյունքում հեռացրեցին իմ ձվարանները և արգանդի վզիկը: Ես այլևս չեմ կարողանալու երեխաներ ունենալ և սպասում եմ նաև արտաքինի որոշակի փոփոխություններ, քանի որ հորմոնալ ֆոնը ինձ մոտ նույնպես փոփոխվում է»,- ամերիկյան պարբերականներից մեկի հետ զրույցում անկեղծացել է դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել