Mediamonitor.am-ը գրում է.
Գիտնականները ստեղծել են գել, որն օգնում է վերականգնել ուղեղի վնասվածքները: Այն կարող է բուժել գլխի՝ մարտական, ճանապարհատրանսպորտային պատահարներից, վայր ընկնելուց կամ հրազենային վերքերից ստացված վնասվածքները: Հարավային Կառոլինայի Քլեմսոն համալսարանի դոկտոր Նինգ Զանգի կողմից մշակված գելը հեղուկի տեսքով ներարկվում է վնասվածքի հատված և խթանում այդ հատվածի բջիջների աճը:
Ուղեղի վնասվածքները սովորաբար դժվարությամբ են վերականգնվում, քանի որ վնասված հյուսվածքները կարող են այտուցվել և ավելի վնասել հարևան բջիջներին: Մինչ օրս փորձելով խուսափել հարակից հավելյալ վնասներից բժիշկները միջամտությունները իրականացնում են իջեցնելով մարմնի ջերմաստիճանը կամ վնասված հատվածում թեթևացնելով ճնշումը: Այնուամենայնիվ, այս տեխնիկան հաճախ շատ արդյունավետ չի լինում:
Վերջերս գիտնականները վնասված հյուսվածքը վերականգնելու համար ուղեղի դոնոր բջիջներ են ներարկում վերքի մեջ: Այս մեթոդը առայժմ սահմանափակ արդյունքներ է ունեցել ուղեղի վնասվածքները բուժելու հարցում: Դոնորային բջիջները հաճախ սկսում են չաճել կամ վնասվածքի հատվածում չխթանել վերականգնումը, քանի որ այդ հատվածում բորբոքում ու սպիներ կան: Այս հատվածում, որպես կանոն, արյան մատակարարումը քիչ է լինում, իսկ հյուսվածքների ամբողջականությունը՝ վնասված, որն էլ կարող է խանգարել դոնոր բջիջներին՝ ստանալու իրենց անհրաժեշտ սնուցումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



