Life.panorama.am-ը գրում է.

Ճիշտ սնվելու 7 պարզ եղանակ

Գիտնականները առաջարկում են ճիշտ սննդակարգ մշակելու և առողջ լինելու 7 պարզ ու հեշտ մեխանիզմ:

Նախաճաշի  ժամանակ սուրճն ավելացրեք կաթի մեջ, այլ ոչ թե կաթը`սուրճի մեջ: Առավոտյան բաժակը լիքը լցրեք կաթով և խմեք այնքան, որպեսզի բաժակի մեջ մնա այնքան կաթ, որքան դուք սովորաբար ավելացնում եք սուրճի մեջ: Այդպիսով դուք ընդունում եք D վիտամինի օրեկան նորմայի 25%-ը և  կալցիումի 30%-ը:

2 բաժակ ջուր խմեք ամեն անգամ սնվելուց առաջ: Այդպիսով դուք կանխում եք և՛ օրգանիզմի ջրազրկումը, և ուտում եք ավելի քիչ:

Սոուսների մեջ կիրառեք ավելի շատ տոմատ, քան յուղային պանիր: Մարդիկ, ովքեր շատ են օգտագործում տոմատ, ունենում են քաղցկեղով հիվանդանալու ավելի ցածր ռիսկ: Քանի որ լոլիկը հարուստ է լիկոպենով`նյութ, որը նվազեցնում է հիվանդանալու   հավանականությունը:

Ամեն անգամ արագ սնունդ (fast-food) ուտելուց հետո խմեք 2 բաժակ ջուր: Կարտոֆիլի ֆրին, պիցցան և նմանատիպ այլ սննդամթերքները պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր և նատրիում, որոնք մեր սրտի համար իսկական մղձավանջ են: Ճարպերի հետ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, եթե արդեն կերել ենք, սակայն նատրիումը մասամբ հնարավոր է չեզոքացնել սնվելուց հետո ջուր խմելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել