Հասկանալի է, որ Հայաստանում վերջին զարգացումներից հետո ներքաղաքական դաշտի ծայրահեղ ընդդիմադիր հատվածում որոշակի ազատ խորշ է ձևավորվել, որը լցնելու համար առաջիկայում լուրջ մրցակցություն է սկսվելու, և բնական է նաև, որպեսզի այդ տիրույթը զբաղեցնելու փորձերը կատարվեն առաջին հերթին իշխանության հասցեին սուր քննադատության միջոցով:
Սակայն քննադատությունն էլ եթե ոչ ձևական, ապա գոնե բովանդակային առումով առնվազն պետք է փոքրիշատե տրամաբանական կառուցվածք և հիմնավորում ունենա, հակառակ դեպքում այն վերածվում է ուղղակի անլուրջ մոտեցման:
Հակառակորդի սահմանային սադրանքներն արցախյան պայքարի ամբողջ թոհուբոհով անցած անձի իբր վախկոտության հետևանք համարելը ցանկացած նման մոտեցում ինքնըստինքյան դարձնում է անհիմն՝ հենց միայն այն պատճառով, որ նման հատկանիշ ունեցող մարդն ակներևաբար չէր կարող պատերազմի ընթացքում չորս տարի ղեկավարել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
Եվ ի վերջո, ներքաղաքական պայքարի հավակնությունը որևէ կերպ չի ենթադրում նաև այլոց «վախը չափելու» ի սկզբանե ոչ ռացիոնալ գործառույթի ստանձնում...



