Վերջերս մի շարք աստղեր (օր.՝ Պամելա Անդերսոնը, Ջենիֆեր Լոպեսը) սկսել են նախընտրությունը տալ բոմժական ոճին։ Այս աստղերի շարքը որոշեց համալրել Լեդի Գագան։ Գագան հայտնի է իր արտառոց հագուստներով, սակայն այս անգամ նա ավելի շատ ոչ թե հագուստով, այլ մերկությամբ զարմացրեց բոլորին։ Երեկ նա դուրս էր եկել Լուիզիանայի փողոցներով շրջելու մի գորշ շապիկով։ Այդ շապիկը նրա մերկությունը ծածկող միակ հագուստն էր։ Նա ո՛չ կրծկալ էր հագել, ո՛չ անդրավարտիք կամ կիսաշրջազգեստ։ Վարդագույն բարձրակրունկ կոշիկները մի տեսակ տարօրինակ էին դիտվում սպորտային ոճի շապիկի հետ։ Պակաս տարօրինակ չէր շապիկի վրայի գրությունը. «Ես չեմ քրտնում, ես փայլփլում եմ»: Գագայի մազերն օմբրե էին ներկված, իսկ ճակատի մազափունջը սովորականից ավելի կարճ էր։ Գագան վերջերս հայտնել է, որ խաղալու է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում։ Եթե նա այս կերպարով ցանկանում էր վախեցնել անցորդներին, ապա դա նրա մոտ հաստատ չստացվեց։ Իսկ այ ուշադրություն գրավել միանշանակ ստացվեց։



![]() |
![]() |
Վերջերս Լեդի Գագան մասնակցում էր իր ընկերների հարսանիքին։ Այդ ժամանակ նա բոլորովին այլ կերպար էր ընտրել, թեպետ կրկին գորշ գույների մեջ էր։ Հարսանիքի ժամանակ նա կրում էր լայն թևքերով հնաոճ զգեստ ու յուրօրինակ գլխարկ։

![]() |
![]() |


Սպասենք, թե ինչ կերպարով է նա զարմացնելու մեզ սեփական հարսանյաց արարողությանը։ Վերջերս Գագան նշանվել է դերասան Քիննի Թեյլորի հետ, այնպես որ երգչուհու հարսանիքն արդեն սարերի հետևում չէ։








