Ազգային Ժողովը վերջնական տեսքի է հասցնում հույների ու ասորիների ցեղասպանության բանաձևը։ Շատ ամոթ է, որ անում ենք դա միայն այսօր, մինչ առաջին անգամ նման խնդրանքով խորհրդարանականներին հույներն ու ասորիները դիմել են դեռևս անկախության առաջին տարիներին, բայց ՀՀՇ-ի կողմից արձագանք չի եղել։
Ոչ հույն եմ, ոչ ասորի, ու զգացել եմ ինձ ինչպես այլ երկրներում հայերի ցեղասպանության ճանաչումը պահանջող արտասահմանցի։ Այսօր մեր խորհրդարանը վերջապես նախաձեռնել է բանաձևի մշակումը, որը շուտով կընդուվի։
Ցեղասպանություն տեսած ժողովուրդը պարտավոր է առաջինն օգնության հասնել այլ ժողովրդի, որը տեսել է ցեղասպանություն։ Իսրայելը պարտավոր է ընդունել համապատասխան բանաձև Քնեսեթում, ու նույն տրամաբանությամբ մենք պարտավոր ենք մեր աջակցությունը հայտնել պոնտական ու Հունաստանի հույներին, ասորիներին, ովքեր դարձան նույն վայրագության զոհը, որը խլեց մեր բնակչության մեծամասնության կյանքերն ու մեր հայրենիքի տարածքի հսկա տոկոսը։