1in.am-ը գրում է.

index.php

Գիտնականները հայտարարել են, որ Երկրի բնակիչներն անցկացրել են պատմության մեջ ամենատաք ձմեռը։ Կլիմայագետներն արձանագրում են Երկրի վրա կտրուկ տաքացման փաստ։ Այս մասին հայտնում է Direct-press-ը։

Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ԱՄՆ ազգային կենտրոնի մասնագետները նշում են, որ 2015-ի հունվար-փետրվար ամիսները եղել են ամենատաքն աշխարհում՝ օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Մասնավորապես ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են դիտվել Ռուսաստանում, Սկանդինավիայում և ԱՄՆ-ի արևմտյան հատվածում։ Միևնույն ժամանակ Կանադայում և ԱՄՆ-ի հյուսիսում հունվար-փետրվար ամիսներին եղել են ուժգին սառնամանիքներ ու ձյան առատ տեղումներ։

Գիտնականները կարծում են, որ 2015 թվականը կարող է դառնալ պատմության մեջ ամենատաք տարին։ Եթե փետրվարը 2014 թվականին եղել է ջերմությամբ 44-րդ տեղում, ապա 2015-ին եղել է առաջինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել