1in.am–ը գրում է.

Untitled-5

Նեապոլում Don Ernesto պիցերիայի սեփականատեր Էնցո Կաչալին անձամբ պիցան Ֆրանցիսկոս պապի ավտոշարասյունն է հասցրել, փոխանցում է CNN-ը: Ավելի վաղ Հռոմի պապը խոստովանել էր, որ երազում է մի օր պիցերիա գնալ, սակայն որպեսզի նրան ոչ ոք չճանաչեր:

Երբ պապի ավտոշարասյունը անցել է Նեապոլով, Կաչալին անցել է արգելափակոցը և գոռացել է «Պապ, պապ»: Նշվում է, որ Ֆրանցիսկոսն ընդունել է նրա նվերը:

«Ես նրան տվեցի պիցան, իսկ նա ժպտալով ասաց. «Շնորհակալություն»,- պատմել է Կաչալին: Նա ավելացրել է, որ նրա հայրը պիցա է պատրաստել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համար, երբ 1994թ. ամերիկացի առաջնորդը Նեապոլ է այցելել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել