Վերջին ստուգման ժամանակ որևէ խնդիր չի ունեցել. Մովսես Հակոբյանը՝ սահմանը հատած զինվորի մասինYerkir.am-ը գրում է.

ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած` 24-ամյա ՊԲ շարքային, պայմանագրային զինծառայողը որևէ հոգեկան խնդիր չի ունեցել: «Հանգամանքների մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Ամեն ինչի պատասխանը կտա քննությունը: Ես նախնական տեղեկություններ չեմ հաղորդում»,- ասաց Հակոբյանը:

Մեր դիտարկմանը, որ չի բացառվում, այնուամենայնիվ, որ սահմանը հատած զինծառայողը հոգեկան խնդիրներ ունենա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Նա բանակ ընդունվելու ժամանակ խնդիրներ չի ունեցել»: Մեր ճշտող հարցին, թե գուցե ընթացքո՞ւմ է այդ խնդիրները ձեռք բերել, Հակոբյանը պատասխանեց. «Վերջին ստուգման ժամանակ նա որևէ խնդիր չի ունեցել»:   ԼՂ ՊԲ-ն որևէ այլ մեկնաբանություն այս դեպքի կապակցությամբ չցանկացավ անել:   Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 24-ամյա շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել