168.am-ը գրում է.
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեղեկացված չեն Բայկալում Ուկրաինայի նախկին առաջնորդ Վիկտոր Յանուկովիչի որդու հնարավոր մահվան մասին. «Ես պարզապես ասելու բան չունեմ, ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել դա»:
Մարտի 22-ին մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդու՝ Վիկտոր մահվան մասին: Նրանք հաղորդել են, որ դա տեղի է ունեցել Բայկալ լճում դժբախտ պատահարի հետևանքով: Սակայն Բայկալի փրկարարները հերքել են Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան մասին տեղեկությունը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/03/23/470584.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



