Անկարան խուճապի է մատնվել. Չանաքքալեի միջոցառումներին մասնակցող երկրների թիվը զգալիորեն նվազել էYerkir.am-ը գրում է.

«Մարտի 18-ին Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակի միջոցառումներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ապրիլի 24-25 կայանալիք միջոցառումներին».գրում է թուրքական Cumhuriyet-ը:

Կայքի հաղորդմամբ՝ իշխանությունները սկզբում հայտնել էին, որ հրավեր են ուղարկել 102 երկրի առաջնորդի, սակայն այդ թիվը պակասել է ՝ հասնելով 77-ի:

Ցուցակից երկրների առաջնորդների պակասը լրացնելու համար Անկարան ամեն ինչ անում է՝ այդ ցանկում նոր երկրներ ընդգրկելու համար։   Cumhuriyet-ը հիշեցրել է, որ ապրիլի 24-ին Երևանում կայանալիք միջոցառումներին մասնակցելու մասին արդեն հայտարարել են Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել