Armlur.am-ը գրում է.
Այսօր լրագրողների հետ զրույցում արդեն անկախ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անդրադարձավ խորհրդարանում իր հետագա գործունեությանը, Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին և իր նախկին կուսակցությանը` ԲՀԿ-ին: Անդրադառնալով Գյումրիում տիրող քրեական իրավիճակին` նա նշեց, թե նմանատպ դեպքեր տեղի են ունենում Երևանում և համաձայն չէ Գյումրին բանդիտական քաղաք բնորոշելուն: «Ցավալի է, որ նման դեպքեր են կատարվում և երիտասարդներ են զոհվում, բայց, այնուամենայնիվ, նորից եմ ասում՝ սա ո´չ քաղաքական թեմա է, ո´չ էլ ինչ-որ կոնկրետ քաղաքի հետ կապված խնդիրներ են: Սա անձնական հողի վրա կատարված դեպքեր են, մանավանդ, որ դեռ էս պահին էլ նախաքննություն է ընթանում», – նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/325414/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



