Եվրոպան երբեք չի հրաժարվելու Հայաստանից. Գագիկ ՄակարյանPanorama.am-ը գրում է.

«Եվրոպան երբեք չի հրաժարվելու Հայաստանից, քանի որ գլոբալ խնդիրներ կան, որոնք մեր եվրոպացի գործընկերները տարիների կտրվածքով դիտարկում են, և Հայաստանին դիտում են որպես կարևոր գործոն տարածաշրջանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«2014 թ-ին ԵՄ ծրագրերը մի փոքր նվազեցին, բայց այս տարվանից ակտիվ բոլոր հարաբերությունները ԵՄ-ի հետ շարունակվում են: Կարծում եմ՝ դա կբերի նրան, որ Ասոցացման նոր համաձայնագիր կստորագրվի, դա ավելի շուտ կլիներ, բայց Ուկարինայի դեպքերը հավանաբար, Եվրոպային հետ գցեցին»,-նշեց Գ.Մակարյանը: 

Նա միաժամանակ ասաց, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՄ-ի մոտ կարող է դրական տրամադրություններ ստեղծել Ռուսաստանի հանդեպ: Այսինքն՝ կարող է որոշակի հարթակի կամ կամուրջի դերակատարում ունենալ: 

Ինչ վերաբերում է Թուրքիային, Գ.Մակարյանը նկատեց, որ այն գերպետություն է դառնում 77 մլն բնակչությամբ, այսօր մի քանի ոլորտներում հնգյակի մեջ է աշխարհում, ինչը նշանակում է, որ իր շահերի մեջ նաև ընդլայնվելով, որոշակի խնդիրներ է առաջացնելու Եվրոպայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ինչպես նաև Հայաստանի համար: 

«Հայաստանը որպես հարավային դարպաս էական դերակատում ունի թե Եվրոպայի, թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի համար: Հետևաբար, Հայաստանը պետք է խելացիորեն օգտագործի իր այդ հնարավորությունները»,- ընդգծեց Գ.Մակարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել