Էս քանի օրվա լրահոսի մեջ իմ համար առանձնացավ նաև էն, որ Սաակաշվիլին թեպետ հետապնդման պատճառով հեռու է հայրենիքից, բայց, այդուամենայնիվ, գտավ ձև և միջոց Թբիլիսիում վերջին բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունենալու և իշխանություններին քննադատելու համար: Իմ կարծիքով՝ Սաակաշվիլին անցումային փուլում գտնվող երկրների համար իսկական գտածո առաջնորդ է: Գիտեմ՝ Հայաստանում Սաակաշվիլիին մի տեսակ չեն սիրում, բայց ես նրան համարում եմ մեր ժամանակների ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը: Գուցե մի քիչ գժոտ է, էքսցենտրիկ է, բայց, իմ կարծիքով, նա պետական մեծ մտածելակերպ ունեցող գործիչ է: Ու հա, քաղաքական պետական գործիչը պիտի հենց իր նման լինի: Պետք եղած ժամանակ հանուն իր երկրի պիտի գժություններ էլ անի: Ոչ թե մերոնց նման....... Մեկը պատասխանատու տարիներին ու օրերին տունն ա փակում, մյուսին հայրենիք վերադարձնելու և աստվածացնելու համար ինչ գրականաքաղաքական երեկոներ ու նախաձեռնություններ ասես որ մարդիկ չեն անում, բայց ոոոչ.... էդ մարդը, ում համարում են պետական մեծ մտածելակերպ ունեցող գործիչ, չգիտես աշխարհի որ մի ծակում նստած լուռ հետևում է կամ էլ ընդհանրապես վեջն էլ չի, թե ինչ է կատարվում իր հայրենիքում, իր ստեղծած պետությունում: Էնպես որ՝ Հայստանին ոչ թե իվանիշվիլիներ, այլ սաակաշվիլիներ են պետք։ ՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել