Galust-Sahakyan2Araratnews.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝  ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ տաղանդավոր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ: Իր բարձր վարպետության և դերասանական յուրահատուկ խաղի միջոցով Կարեն Ջանիբեկյանը տասնամյակներ շարունակ ստեղծել է անմոռանալի ու հետաքրքիր կերպարների մի ամբողջ պատկերասրահ՝  խոր հետք թողնելով հայ կինոյի և թատրոնի պատմության մեջ: Անկեղծորեն ցավակցում եմ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել