ԱԺ-ն քառօրյա նիստ կգումարիSlaq.am-ը գրում է.

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը կգումարի հերթական քառօրյա նիսը: Նշենք, որ նիստերի ժամանակացույցի համաձայն ԱԺ-ն այս շաբաթվա նիստերը պետք է գումարվեին նախորդ շաբաթ, բայց քանի որ պետք է տեղի ունենար Եվրանեսթի նիստը, ԱԺ նիստերը տեղափոխվեցին այս շաբաթ և տեղի կունենան մարտի 23-ից 26-ը: Slaq.am-ը տեղեկացավ, որ ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 12 հարց:

ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 134 հարց, 32 միջազգային պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի այսօրվա ՝ մարտի 23-ի, նիստում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, Բարգավաճ Հայաստան կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարական էր տվել, իսկ կուսակցականները նոր նախագահ էին ընտրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս համագումարի ավարտից հետո հայտարարել էր, որ ԲՀԿ-ն այլև ընդդիմություն է և օգտվելով ԱԺ կանոնակարգից իրենք հայտարարելու են, որ խմբակցությունը ևս ընդդիմադիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել