ՀԱԿ-ը և նրա խոսափողերը հիացած են Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցության անդամ, Ուկրաինայի Ռադայի այդ նույն խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկով: Վերջերս պարբերաբար հիացած լուսաբանելով նրա՝ ադրբեջանամետ, Հայաստանի, Արցախի, Ցեղասպանության վերաբերյալ նրա «կարկառուն» մտքերը՝ հիմա էլ հիացած «ՉԻ», շաբաթօրյա համարում մեկնաբանում են նրա հերթական բլթոցները` արդեն ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Այս Տարասյուկը, որ կիսահղիության գինեկոլոգիայի մեծ մասնագետ է, հիմա էլ կենտրոնական ոճով փորձում է ՀԱԿ-ի, «ՉԻ» միջոցով մեզ դասեր տալ և հիշեցնել, որ այն երկրի մայր օրենքն է ու շարունակել իր բարբաջանքը եվրոպական արժեքների, ԵՏՄ-ի և Եվրամիության անհամատեղելիության վերաբերյալ…
Հիմա խնդրում եմ ասեք, որևէ մեկիդ «տանձի՞ն է», թե ինչ ասաց Ուկրաինայի Ռադայի ինչ-որ մի պատգամավոր… Իհարկե ոչ...
Ինձ թվում է, որ նույն կերպ ուկրաինացու «տանձին» չէ, թե ինչ կասի ՀՀ ԱԺ–ի, ՀԱԿ-ի խմբակցության պատգամավոր Լյովիկ Զուրաբյանը…
Կամ գուցե լավ էլ տանձի՞ն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել