Հետաքրքիր է՝ Հայաստանում «իմիջմեյքերի» ինստիտուտ գոյություն ունի՞: Հասկանալի է, որ տարատեսակ փահլևանները բախտի բերմամբ կամ պատահմամբ նստում են պետական աթոռներին ու ներկայացնում են պետության դեմքը: Ախր նրանց կողքին անպայման մեկը կանգնած պիտի լինի, որ այդ դեմքը քաղաքակրթության ու պետականության կնիքն ունենա իր վրա: Իմիջմեյքերը կհուշեր, որ քաղաքապետի 3 -րդ սորտի կիսամերկ արտիստուհու հետ նկարները չի լցնի հանրային քննարկման, կամ համերգից հետո մարդ չի ծեծի, ինչ է թե իր կնոջն ասել են՝ «վերկաց, կողքի աթոռին նստիր»:
Կարծում եմ, իմիջմեյքերների հարցն արդեն հրատապ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



