Lurer.com–ը գրում է.
Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտարարել է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացման մասին: Այս մասին հաղորդում է MBC-ն:
Նշվում է, որ մինչև գարնան վերջ Քիշնև պետք է ժամանի դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ մենք պայմանավորվել ենք անվտանգության ոլորտում երկկողմանի համաձայնության մասին: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական դրությունը`կարծում եմ, դա շատ պետք կգա: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ամառ Սթոլթենբերգի՝ Մոլդովա այցի և մեր երկրում կազմակերպության ներկայացուցչություն բացելու վերաբերյալ»,- ասել է Մոլդովայի վարչապետը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=178289&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



