1in.am–ը գրում է.

1048005113

Վրաստանի խորհրդարանին կառավարությանը պաշտոնապես իմփիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ է 75 պատգամավորական ձայն, ԶԼՄ-ներին տեղեկացրել է սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մոտ ժամանակներս մտադիր է խորհրդարանում սկսել կառավարության իմփիչմենտի գործընթաց։

«Սկզբում անհրաժեշտ է 60 խորհրդարանականների համաձայնությունը, ովքեր իմփիչմենտի գործընթաց սկսելու պահանջով կդիմեն խոսնակին։ Հաջորդ քայլը գործընթացը պաշտոնապես սկսելն է, ինչը ենթադրում է քվեարկության անցկացում և 75 ձայների ստացում՝ ի նշան աջակցության։ Նույնքան էլ հարկավոր է անձամբ կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու և վարչապետի նոր թեկնածուի ներկայացման համար»,- Մենաբդեի խոսքը մեջբերել է «Նովոստի Գրուզիան»։

Նրա խոսքով՝ խորհրդարանի ներկայացրած թեկնածուի վրա նախագահական վետո դնելու դեպքում նրա հաստատման համար անհրաժեշտ կլինի 150 խորհրդարանականից 90-ի աջակցությունը։

Իր հերթին, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության խորհրդի անդամ Էկա Բեսելիան կարծում է, որ «Միացյալ ազգային շարժումը» չի կարող իրագործել իր ծրագրերը և հասնել Վրաստանի կառավարության հրաժարականին։

Արտահերթ ընտրություններից առաջին հերթին պիտի վախենա «Միացյալ ազգային շարժումը»։ Խորհրդարան մտնելու նրանց հնարավորություններն արդեն երևակայություն են դարձել։ Թող շարունակեն գովազդել իրենց ցույցերն ու պլանները, նրանք ոչ մի հնարավորություն չունեն»,- հայտարարել է Բեսելիան։

«Միացյալ ազգային շարժումը»-ը մտադիր է հաջորդ շաբաթվանից ստորագրահավաք սկսել՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել