Երբ պետք է մեր զինվորականության լյուստրացիա արվի, և մաքրվեն ռուսական կգբ-ի գործակալները, ինչո՞ւ մինչև հիմա չի պատժվել հայկական անզեն ուղղաթիռներն ադրբեջանցիներին զոհ ուղարկելու հրամանն տվողը, ո՞վ է այդ մարդը, գոնե անունը չհրապարակվեց: Մենակ մի քանի փաստ էս տարի տեղի ունեցածից ուզում եմ հիշացնեմ, Սերժի երեկվա հակառուսական հայտարարությունից մի քանի ժամ անց ադրբեջանցիների հաջող հարձակումը տեղի ունեցավ, չնայած ես դա կասեի հայտարարություն էր որի նպատակը շեղելն էր «ռսալեզ ենք, բայց ավտոմատ թրքալեզ չենք» տրամաբանական հետևությունից, քանի դեռ ոչ մի գործողություն չի հետևել հայտարարությանը: Մեր ռազմական հաջողություններն այս տարի երկուսն են. համապատասխանաբար տեղի են ունեցել հունվարի 21-ին Ալիև-Մերկել հանդիպման առթիվ և վերջերս մարտի 5-ին, երբ Ալիևը Բուլղարիաի նախագահի հետ հայտարարեց ՆԱԲՈՒԿՈ ծրագրի վերսկսման մասին, որից առթիվ ադրբեջանցիները 7 անպատասխան զոհ ունեցան։
Հ.Գ. Սա գրելուց հետո Կոմանդոսի հարցազրույցն աչքովս ընկավ` «Մեր 18-ամյա անփորձ զինվորի դեմ դուրս են գալիս Թուրքիայում վերապատրաստված հատուկ ջոկատայիններ. Արկադի Տեր-Թադևոսյան», և շարունակեմ նույն համատեքստում, հետաքրքիր ա՝ ինչի՞ են գնում, Թուրքիայում ռուսական զենքով վերապատրաստվում ադրբեջանական հատուկ ջոկատայինները, Ադրբեջանի զենքի 85 տոկոսը Թուրքիան ա՞ տալիս, ինչի՞ գերի ընկնելուց հետո պարզվում ա՝ էդ դիվերսանտները Ռուսաստանի քաղաքացի են, ոչ թե Թուրքիայի, ինչո՞վ ա Թուրքիային ձեռնտու ցեղասպանության 100-ամյակի առթիվ իր վրա ավելորդ ուշադրություն սևեռի: Ոչ մի խոսք, թե Ռուսաստանն ինչո՞ւ պետք ա Հայաստանում մեր հաշվին զորք պահի ու Ադրբեջանին օգնի:
Ինչի են մեր գեներալ-մայորը/ները/ անընդհատ անհիմն պրիմիտիվ դատողություններով աչքի ընկնում, բայց խելքը հասնում ա՝ շեղի շատերի համար անհասկանալի գործունեություն ծավալող ռուսական գործակալներից Ղարաբաղում, ոնց ա լինում, որ չեզոք գոտով, երբ բոլոր բարձունքները մեր ձեռքում են, մի քանի տասնյակ մարդիկ մի քանի կիլոմետր հանգիստ զբոսնելով գալիս են սահմանը անցնում սպանում, արդեն որերորդ դեպքն ա էս տարի, ո՞վ ա խանգարում թշնամուց զգուշացնող սարքերը դնելուն, իսկ ո՞նց ա, որ մեր հատուկենտ հաջողությունը միշտ կախված ա Ադրբեջանի հակառուսական գործողությունից։
Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2015/03/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել