Երեկ Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) ՖԲ ասուլիսն էի նայում... Անձամբ չեմ ճանաչում իրեն... Ընդհանուր ծանոթներ շատ ունենք, կինոման ընկերներիցս լսել էի իր կինոյի հանդեպ ունեցած սիրո մասին, ոմանցիցբծախնդրության, ուրիշներից գոռոզության մասին... Ինքս երբեք մեծ երկրպագու չեմ եղել իր նախագծերի, բայց իհարկե ոչ ոք չի կարող չընդունել այն, որ "Կարգին հաղորդում"-ը մեր հեռուստատեսության պատմության մեջ ամենահաջողված, սիրված և երկար կյանք ունեցած նախագիծն էր, Հայկոն ու Մկոն էլ հեռուստատեսության ամենասիրված դեմքերը: Բոլորս գիտենք, որ Հայկոն հստակ քաղաքացիական կեցվածք ունեցող մարդ է, հաճախ քաղաքական գրառումներ է անում ՖԲ-ում, ակտիվ մասնակցում էր "100 դրամ"-ի ակցիայում... Պարզ էր, որ ասուլիսը այս անգամ լինելու է շատ պոզիտիվ և ես սպասում էի մաքսիմալ անկեղծություն և հանգստություն Հայկոյի կողմից... Ոչ ոք վատ հարցեր չէր տալու, վատ բաներ չէր ասելու, կարելի է զգալ քեզ ինչպես տանը: Մեկ հարցի պատասխանը ինձ զարմացրեց, հարցրեցին, թե եթե այդքան շատ է մտածում ժողովրդի բարեկեցության մասին, ապա ինչպես է կազինոյի գովազդում խաղում: Պատասխանը հետևյալն էր, թե դա օրինական է, հետևաբար խնդիր չի տեսնում, մեկ ուրիշն էլ կարող է չի ուզում որ ինքը սալիկների գովազդ անի... Իրականում դա նույն բանը չէ և այստեղ իրոք կա խնդիր: Օրինական լինելը բավարար պայման չի կարող լինել նման դիրքորոշում ունեցող և այդ դիրքորոշումը ակտիվ պրոպագանդող մարդու համար: Բոլորս գիտենք, որ կազինոն միշտ հաղթում է իսկ դու, փաստորեն, օգտագործում ես քո սիրված լինելը և ուղարկում մարդկանց գումար կորցնելու... Էտ ոնց կարա նայվի 100 դրամի պայքարի կողքին? Բնականաբար անհասկանալի և հակատրամաբանական... Ուր է հասարակության առջև պատասխանատվության զգացումը? Հարցրեցին թե շփվում ա արդյոք Մկոյի հետ, ասաց, որ այո, շփում կա... Այսօր life.panorama-ի հետ զրույցում Մկոն ասաց, որ 2 տարուց ավել է ինչ չի շփվում Հայկոյի հետ... Չգիտեմ, մի տեսակ խառն ա Հայկոն ու ոչ անկեղծ: Չհավանեցի այս ասուլիսը, լավ կլինի մի օր Մկոյի հետ անեն, կարծում եմ շատ ավելի հետաքրքիր կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել