Առողջապահության նախարարը` Սևանի բժշկական ուսումնարանի փակման և տեղ գտած խաբեբայության մասինArmlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանի փակման եւ այնտեղ տարիներ շարունակ գրանցված խաբեբայությանը, ասաց, որ առողջապահության նախարարությունը պատրաստ է սատարելու այն դիմումը, որը կուղարկվի իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք` մարտի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանը փակվել էր, եւ, բնականաբար, փակվել էր նաեւ Վարդենիսի մասնաճյուղը, ինչի արդյունքում ուսանողները հայտնվել էին անելանելի վիճակում: Պարզել էինք, որ մինչ 2013թ ուսումնական հաստատությունները գտնվել էին ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, իսկ, ահա, 2014 ընթացքում օրենքի փոփոխության արդյունքում վերջիններս հանձնվել էին կրթության եւ գիտության նախարարության ենթակայությանը:

ԿԳՆ-ն էլ ստուգումներ էր իրականացրել եւ պարզել էր, որ լիցենզիան չի համապատասխանում նախանշված նորմերին, եւ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ զբաղվել են խաբեբայությամբ, ծնողներից գումարներ են շորթել՝ իրականում կրթություն չապահովելով ուսանողների համար: Հիմա այնտեղ ընդունված ուսանողները մնացել են դրսում, իսկ շրջանավարտների դիպլոմները պարզ չէ, թե ինչ արժեք ունեն: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, չնայած մինչ Ձեր նախարար նշանակվելը ուսումնական հաստատությունները հանձնված են եղել կրթության եւ գիտության նախարարությանը, այնուամենայնիվ, ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ապագա բժիշկների մասնագիտացված ուսումնարանում նման խաբեբայություն են թույլ տվել:

– Եթե Դուք խաբեբայության խնդիր եք գրացնել, ապա կարծում եմ, որ պետք է դիմեք իրավապահ մարմիններին: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա սա հատուկ ուշադրության կենտրունում գտնվող հարց է, եւ այսօր օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը, որտեղ կրեդիտային համակարգ ներդնելու մասին քննարկումներ են սկսվել: Մենք մեր հավանությունը տվել ենք այդ մոտեցմանը: Իսկ ինչ վերաբերվում է այսօր համակարգում գործող բժիշկներին, ապա կարծում եմ, որ մենք որակավորման մեկ ընդհանուր միասնական ձեւ պետք է ունենանք, որով կրեդիտային համակարգը ներդնելուց հետո կարողանանք թույլատրել բժշկական գործունեության իրավունքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել