Անցյալ տարի մարտի 21-ին զինված հրոսակները Թուրքիայի սահմանից հարձակվեցին հայկական Քեսաբի վրա, հայությունը հերթական անգամ գաղթի ճանապարհով անցավ ու զգաց ցեղասպանության վտանգը: Երկու օր առաջ ադրբեջանցիները հարձակվեցին մեր դիրքերի վրա, ունենք երեք զոհ, չորս վիրավոր: 
Ցեղասպանությունից 100 տարի անց մենք դեռ ստիպված ենք մտածել ֆիզիկական անվտանգության մասին: Որքանո՞վ է անկախ Հայաստանի պետությունը գիտակցում այս վտանգը, որքանո՞վ ենք մենք կարողացել արժանապատիվ երկիր կառուցել, որքանո՞վ ենք կարողացել դուրս գալ կաղապարված մտածողությունից, որքանո՞վ ենք կարողացել ձևակերպել մեր համազգային տեսլականը, ո՞ւր ենք գնում, որտե՞ղ ենք լինելու 100 տարի հետո, լինելո՞ւ ենք արդյոք... 
Այս հարցերը պատասխաններ ու լուծումներ են պահանջում հենց այսօր: Որպեսզի 100 տարի հետո հայ ժողովրդի պատմությունը չգրվի օտար լեզուներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել