Hayeli.am-ը գրում է.
Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով մարտի 19-ին զոհված 3 զինծառայողներին կհուղարկավորեն վաղը` մարտ 22-ին, զինվորական կարգով:
Զինծառայողներից Արշակ Հարությունին հողին կհանձնեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ Էդուարդ Հայրապետյանին` Աշտարակի իրենց ընտանեկան գերեզմանատանը: Հակոբ Խաչատրյանին, որը ԼՂՀ Քաշաթաղի շրջանից էր, կհուղարկավորեն հարազատ գյուղում:
Էդուարդ Հայարպետյանի հոգեհանգստյան արարողությունը այսօր` մարտի 21-ին, տեղի կունենա հայրենի Աշտարակ քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցում, իսկ Արշակ Հարությունյանինը` Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ