ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 18-ի նիստում կհաստատի այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է տրանսպորտային միջոց վարելը: Այդ հիվանդություններն են` աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:
Կառավարությունը նաեւ կսահմանի վարորդների (թեկնածուների) բժշկական հավատարմագրման կարգը: Ըստ այդմ` վարորդի մեքենա վարելու պիտանիության հարցը որոշվում է այն պոլիկլինիկայում, որտեղ անձը գրանցված է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/430671463657029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել