Ինչպես ցույց տվեցին քաղաքական վերջին իրադարձությունները, ՀԱԿ-ը մնաց լուսանցքից դուրս և հիմա վերջին «աբիժնիկին» բնորոշ քայլերով փորձում է ցեխ շպրտել իշխանության վրա:
ՀԱԿ-ն իր «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակել էր Ուկրաինայի ռադայի անդամ Բորիս Տարասյուկի հետ ունեցած մի հարցազրույց, որտեղ վերջինս անդրադառնում է սահմանադրական բարեփոխումներին և մեր երկրի ընտրած արտաքին քաղաքականության վեկտորներին:
Ցավալին այն է, որ սույն ուժը` եթե դրան այդպես դեռ կարելի է անվանել, մեր ներքաղաքական հարցերի ու ժողովրդավարության վերաբերյալ հարցազրույց է վերցնում մի մարդուց, ով վերջերս հանդես էր եկել մեր երկրի ու մեր ժողովրդի մասին վիրավորական խոսքերով:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՀԱԿ-ը գնում է այսպիսի քայլերի և իր «աբիժնիկ» պահվածքով դրսևորում է հակապետական վարքագիծ: